Դինա Բոլուարտեին իմպիչմենտ. Պերուի նախագահը
Գրանցվել
Գրանցվել
Պերուի նախագահ Դինա Բոլուարտեին իմպիչմենտ է հայտարարվել
10 ՀՈԿ 2025 12:44
Պերուի նախագահ Դինա Բոլուարտեին իմպիչմենտ է հայտարարվել

Պերուի նախագահ Դինա Բոլուարտեին իմպիչմենտ է հայտարարվել

10 ՀՈԿ 2025 12:44
Պերուի Կոնգրեսը իմպիչմենտի են ենթարկել նախագահ Դինա Բոլուարտեի նկատմամբ։ Դա այն դեպքում երբ ընտրություններին մնացել է ընդամենը կես տարի: Պատգամավորները հայտարարել են պետության ղեկավարի «բարոյական անգործունակության» մասին և նշել, որ Բոլուարտեն ի վիճակի չէ ղեկավարել երկիրը։ Պատգամավորները նաև մեղադրել են նրան էթիկական նորմերի խախտման և կոռուպցիայի մեջ թաթախված լինելու համար։
Իսկ Պերուի հարավային Պունո մարզի Խուլիակա քաղաքում ցուցարարները ձու, քարեր և այլ առարկաներ են նետել նախագահի թեկնածու Ֆիլիպ Բութերսի վրա՝ ստիպելով ոստիկանությանը նրան տարհանել տեղի ռադիոկայանից: 2022-2023 թվականների անկարգությունների ժամանակ զոհվածների հարազատները միացել են բողոքի ակցիային՝ դատապարտելով Բութերսի նախկին հայտարարությունները, որոնք կոչ էին անում ոստիկանությանը կիրառել մահացու ուժ, և պահանջելով հանրային ներողություն:
Պերուում 2022-ի դեկտեմբերից մինչև 2023ի փետրվար ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում, ոստիկանության և զինվորականների կողմից սպանվել է 50 մարդ, հարյուրավոր մարդիկ ծանր վիրավորվել են։ Զոհերի հարազատները պահանջում են ճշմարտություն, արդարադատություն և հատուցում:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել