Պենտագոնը Raytheon-ի հետ 5 մլրդ դոլարի պայմանագիր
Գրանցվել
Գրանցվել
Պենտագոնը Raytheon-ի հետ 5 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել
30 ՍԵՊ 2025 13:09
Պենտագոնը Raytheon-ի հետ 5 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել

Պենտագոնը Raytheon-ի հետ 5 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել

30 ՍԵՊ 2025 13:09
Պենտագոնը «Ռեյթեոն» ընկերության հետ 5 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել՝ «Կոյոտ» անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին: Փաստաթղթի համաձայն՝ միջոցներ են հատկացվում հրթիռային արձակման համակարգերի, դրոնների և ռադարային կայանների արտադրության համար: Ճշգրիտ ծավալները չեն նշվում: Պայմանագրի ավարտը նախատեսվում է մինչև 2033 թվականի սեպտեմբերը:
Օգոստոսին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ հանձնարարել է ամերիկյան բանակին ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ հակադրոնային պայքարի մեթոդներ մշակելու համար։ Նա նշել է, որ Վաշինգտոնը հույս ունի «առաջ անցնել Ռուսաստանից և Չինաստանից։
Թրամփը բազմիցս նշել է, որ Ամերիկյան զինուժն ուսումնասիրում է անօդաչուների կիրառման փորձը՝ Ուկրաինայում մարտական գործողությունների ընթացքում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել