Եթե Ռուսաստանը հաղթի, ապա կհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի վրա. Մայք Փենս
6 ՍԵՊ 2025 10:59

Եթե Ռուսաստանը հաղթի, ապա կհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի վրա. Մայք Փենս
6 ՍԵՊ 2025 10:59
Ռուսաստանը «անկասկած» կհատի սահմանը և կհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի վրա, եթե հաղթի Ուկրաինայում ընթացող պատերազմում: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Մայք Փենսը, որը Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ եղել է ԱՄՆ-ի փոխնախագահը:
Փենսը ակնարկել է, որ ԱՄՆ-ը և նրա եվրոպական դաշնակիցները ստիպված կլինեն «ռազմական ուժով դիմակայել Վլադիմիր Պուտինին», եթե Ռուսաստանը ընդլայնի իր ռազմական գործողությունները:
Նա ԱՄՆ-ի դերը որակել է որպես «աջակցություն» ագրեսիայի դեմ պայքարում, մինչդեռ եվրոպական դաշնակիցները պետք է լինեն առաջնագծում:
Միևնույն ժամանակ, Փենսը գովել է «կամավորների կոալիցիային» անվտանգության երաշխիքներ մշակելու համար, որոնք, նրա կարծիքով, կարող են պայմաններ ստեղծել ամուր խաղաղության համար:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել