Մի՛ խաղացեք կրակի հետ. Չինաստանի ԱԳՆ-ն կոշտ նախազգուշացում է հղել Ճապոնիային
14 ՆՈՅ 2025 06:48

Մի՛ խաղացեք կրակի հետ. Չինաստանի ԱԳՆ-ն կոշտ նախազգուշացում է հղել Ճապոնիային
14 ՆՈՅ 2025 06:48
Պեկինը Ճապոնիային կոչ է արել «խորապես մտորել իր պատմական հանցագործությունների շուրջ» և անհապաղ դադարեցնել միջամտությունը Չինաստանի ներքին գործերին։ Չինաստանի ԱԳՆ խոսնակը պահանջել է Տոկիոյից դադարեցնել սադրիչ գործողությունները և ընդգծել է, որ պետք է «զերծ մնալ կրակի հետ խաղալուց Թայվանի հարցում»։
Պեկինի այս կոշտ արձագանքը հետևել է Ճապոնիայի վարչապետի հայտարարությանը։ Վարչապետը նշել էր, որ Չինաստանի կողմից Թայվանի վրա հարձակումը կարող է ստեղծել իրավիճակ, որը կսպառնա Ճապոնիայի գոյատևմանը։ Նրա խոսքով՝ նման սցենարը Տոկիոյին թույլ կտա իրականացնել կոլեկտիվ ինքնապաշտպանության իր իրավունքը, ինչը Չինաստանը դիտարկում է որպես ուղիղ սպառնալիք և միջամտություն իր ինքնիշխանությանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել