Պայթյուն Արգենտինայում. 25 վիրավոր
Գրանցվել
Գրանցվել
Պայթյուն Արգենտինայի արդյունաբերական պարկում․ առնվազն 25 մարդ է վիրավորվել
15 ՆՈՅ 2025 08:22
Պայթյուն Արգենտինայի արդյունաբերական պարկում․ առնվազն 25 մարդ է վիրավորվել

Պայթյուն Արգենտինայի արդյունաբերական պարկում․ առնվազն 25 մարդ է վիրավորվել

15 ՆՈՅ 2025 08:22
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի գլխավոր միջազգային օդանավակայանի մոտ գտնվող արդյունաբերական պարկում հզոր պայթյուն է տեղի ունեցել՝ առաջացնելով լայնածավալ քաոս։ Նոյեմբերի 15-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի հետևանքով առնվազն 15 մարդ հոսպիտալացվել է։ Որոշ աղբյուրբեր վիրավորների ավելի մեծ թիվ են նշում՝ առնվազն 25։
Դեպքի վայրից ստացված տեսանյութերում երևում է, թե ինչպես է հսկայական հրդեհը պարուրում տարածքը՝ թանձր ծխի մեծ ամպ արձակելով, որին հաջորդում է խլացուցիչ պայթյունը։ Հրդեհի բռնկման պատճառով Բուենոս Այրեսի օդանավակայանից և դեպի այդ օդնավակայան կատարվող բոլոր թռիչքները հետաձգվել կամ չեղարկվել են։
Էսեյսա քաղաքի քաղաքապետ Գաստոն Գրանադոսը հայտարարել է. «Տարբեր գործարաններում բռնկված պայթյուններն ու հրդեհը հսկայական են։ Մենք փորձում ենք վերահսկել և մարել կրակը, սակայն առայժմ դա մեզ չի հաջողվում»։ Փրկարարական ծառայությունները շարունակում են աշխատանքները դեպքի վայրում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել