Պատերազմն արագ կավարտվի, եթե Չինաստանը դադարեցնի օգնությունը Ռուսաստանին․Քելլոգ
14 ՍԵՊ 2025 09:51

Պատերազմն արագ կավարտվի, եթե Չինաստանը դադարեցնի օգնությունը Ռուսաստանին․Քելլոգ
14 ՍԵՊ 2025 09:51
Պատերազմը արագ կավարտվի, եթե Չինաստանը դադարեցնի Ռուսաստանին տրամադրվող օգնությունը, ասել է Թրամփի հատուկ ներկայացուցի Քիթ Քելլոգը:
«Առանց Չինաստանի աջակցության Ռուսաստանը չէր կարող դա անել։Իհարկե, կա Հյուսիսային Կորեան, բայց եթե Ռուսաստանը լավ դիրքում լիներ, նրանք հազարավոր կորեացի զինվորներ չէին բերի»,- ասել է Թրամփի հատուկ ներկայացուցիչը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահն էլ չի բացառել ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելը Ուկրաինա:
«Եթե խաղաղության համաձայնագիր կնքվի, այն պետք է հնարավորինս պաշտպանված լինի։ Եվ եթե անդամ պետությունների մեծամասնությունը կարծում է, որ դրա համար անհրաժեշտ են կապույտ սաղավարտներ, ապա դա, մենք հույս ունենք, կօգնի ապահովել երկարատև խաղաղություն։ Նախևառաջ անհրաժեշտ է անցկացնել խաղաղության բանակցություններ»,- նշել է Գերմանիայի նախկին արտգործնախարար Աննալենա Բերբոքը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել