Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով
17 ՀՈԿ 2025 05:37

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով
17 ՀՈԿ 2025 05:37
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է 2 ամիս ժամանակով: Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով։
Դա ներառում է դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ:
Հիշեցնենք, որ Կոչուբաևը դատարանի դահլիճից բերման էր ենթարկվել հոկտեմբերի 16-ի երեկոյան։ Նա ձերբակալվել էր, կալանքի միջնորդություն էր ներկայացվել դատարան։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել