Փաշինյանը շնորհավորել է Օրբանին Հունգարիայի ազգային տոնի առթիվ
20 ՕԳՍ 2025 11:04

Փաշինյանը շնորհավորել է Օրբանին Հունգարիայի ազգային տոնի առթիվ
20 ՕԳՍ 2025 11:04
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ:
«Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և պատմական ամուր կապերի վրա:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և կնպաստեն տարբեր ոլորտներում Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցության խորացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների բարեկամությանը»,- մասնավորապես ասված է ՀՀ վարչապետի՝ Հունգարիայի պաշտոնակցին հղված շնորհավորանքի մեջ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել