Փաշինյանը շատ հակառակորդներ ունի․ ակտիվիստը Երևանի մասին
Գրանցվել
Գրանցվել
Փաշինյանը շատ հակառակորդներ ունի. «էկոակտիվիստը»՝ Երևան կատարած այցի մասին
28 ՀՈԿ 2025 08:57
Փաշինյանը շատ հակառակորդներ ունի. «էկոակտիվիստը»՝ Երևան կատարած այցի մասին

Փաշինյանը շատ հակառակորդներ ունի. «էկոակտիվիստը»՝ Երևան կատարած այցի մասին

28 ՀՈԿ 2025 08:57
Ադրբեջանցի քաղաքացիական ակտիվիստ Դիլարա Էֆենդիևան, որը հայտնի է Արցախի շրջափակմանն իր մասնակցությամբ, ադրբեջանական Minval Politika-ին տված հարցազրույցում կիսվել է վերջերս Երևան կատարած այցի տպավորություններով։ Նա պնդել է, որ հայ հասարակության արձագանքը խաղաղության օրակարգին ընդհանուր առմամբ դրական է եղել, թեև ընդունել է, որ հայկական հասարակությունը խորապես բաժանված է։
Էֆենդիևայի խոսքով, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը բախվում է լուրջ դիմադրության։
«Նիկոլ Փաշինյանի թիմը, նրա վարած քաղաքականությունը շատ հակառակորդներ ունեն՝ Սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ։ Այս ուժերը համաձայն չեն նման հարցադրման հետ, նրանք դեռ լի են ռևանշիստական տրամադրություններով և ընդդիմանում են խաղաղությանը», - ասել է նա։
Միևնույն ժամանակ, նա բարձր է գնահատել ՀՀ վարչապետի գործունեությունը՝ նրան բնութագրելով որպես «շատ ճկուն քաղաքական գործիչ, ով արագ գիտակցեց իրականությունն ընդունելու և իրավիճակից Հայաստանի համար առավելագույն օգուտ քաղելու անհրաժեշտությունը»։
Խոսելով Երևանում իրենց պատվիրակության ընդունելության մասին՝ Էֆենդիևան նշել է, որ մթնոլորտը դրական է եղել։ «Երբ մենք զբոսնում էինք Երևանում, որոշ մարդկանց դեմքերի արտահայտություններից պարզ էր, որ նրանք հասկանում էին, թե մենք ովքեր ենք։ Բայց որևէ բացասական արձագանք չկար. մենք բացարձակապես որևէ բացասական բան չնկատեցինք»,– պնդել է նա։
Ադրբեջանցի ակտիվիստը նաև անդրադարձել է իր դեմ հնչող մեղադրանքներին՝ կապված Լաչինի միջանցքի շրջափակման հետ։ Նրա խոսքով՝ այցից հետո Հայաստանում «արմատական խմբերն» իրեն մեղադրել են շրջափակումը նախաձեռնելու մեջ։ Նա ներկայացրել է իր վարկածը՝ պնդելով, որ իր խնդիրն այն ժամանակ եղել է «ռուս խաղաղապահների հետ բանակցելը, որպեսզի մեր բնապահպաններին թույլ տրվի մուտք գործել Ղարաբաղում գտնվող պղնձի հանքավայրեր»։ Եզրափակելով խոսքը՝ նա վստահություն է հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը «անհավանական առաջընթաց կլինի ամբողջ տարածաշրջանի համար»։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել