Փաշինյանը ՀՀ նախկին նախագահներին հրավիրել է բանավեճի
23 ՍԵՊ 2025 05:13

Փաշինյանը ՀՀ նախկին նախագահներին հրավիրել է բանավեճի
23 ՍԵՊ 2025 05:13
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահներին, նրանց մեղադրելով երկիրը պատերազմների մեջ ներքաշելու և հետո իրենց դիրքերից հեռանալու մեջ։
«ՏՊԼ–ն Հայաստանը ներքաշեց պատերազմի մեջ ու փախավ։ ՌՍ–ն Ղարաբաղը ներքաշեց պատերազմի մեջ ու փախավ Հայաստան։ ՍՔ–ն ավելի վաղ էր փախել Ղարաբաղից՝ Լաչինի պոստում հավաքած մանեթեները վայելելու», – նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ «հաղթող նախագահներ» կոչվող նախկին ղեկավարներից ոչ մեկը երբեք ժողովրդի վստահության քվե չի ստացել։ Փաշինյանը հարց է բարձրացրել՝ «եթե դուք հաղթանակ եք բերել ժողովրդին, ինչո՞ւ էիք 1996–ից սկսած կեղծում ընտրությունները»։
«Հայաստանի մայրերն ու հայրերը լավ գիտակցում էին, որ դուք հաղթանակ չեք բերել, այլ երկիրը տանում էիք անդունդի մեջ։ Իսկ հիմա դուք մեռնում եք՝ տեսնելով, որ հազարավոր զոհերի գնով այդ ելքը գտնվել է», – ասել է վարչապետը։
Վերջում Փաշինյանը դիմել է նախկին նախագահներին բանավեճի հրավերով՝ առաջարկելով այն անցկացնել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի իր նախկին խցում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել