Փաշինյանն արձագանքել է Ալիևի «Գյոյչայի» մասին հայտարարությանը
4 ՆՈՅ 2025 06:52

Փաշինյանն արձագանքել է Ալիևի «Գյոյչայի» մասին հայտարարությանը
4 ՆՈՅ 2025 06:52
Ավելի քան երեսուն տարվա կոնֆլիկտը լուծված է քաղաքական առումով, բայց սոցիալ-հոգեբանական առումով հնարավոր չէ անջատիչն անջատել ու արգելակները կանգնեցնել։ Դրա համար այն պարբերաբար արտահայտվում է  Հայաստանում ու Ադրբեջանում՝ մամուլի, փորձագետների ու անգամ երկրների ղեկավարների մակարդակով, «Օրբելի» կենտրոնի կազմակերպած ֆորումի ժամանակ ասել է  Փաշինյանը։ 
«Սա չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք պատմությունը, բայց չպետք է նաև դառնանք պատմությունը վերարտադրող»,- ասել է նա: Միաժամանակ՝ հռետորական հարց է հնչեցրել՝ իսկ ո՞րն է պատմության մեկնարկի լեգիտիմ կետը։
Նշենք, որ երեկ Ալիևը հայտարարել է, որ «չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ. այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն»:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել