Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպանին
Գրանցվել
Գրանցվել
Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանին
28 ՀՈԿ 2025 13:40
Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանին

Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանին

28 ՀՈԿ 2025 13:40
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին:
Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների հետևողական զարգացման։
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի խթանմանը, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը, ինչպես նաև այլ ուղղություններով փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր։ Միաժամանակ, կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունները ռազմավարական երկխոսությունից դեպի ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված քայլերին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել