Փաշինյան, Ալիև. Թրամփի արձագանքը խաղաղությանը
Գրանցվել
Գրանցվել
Փաշինյանը և Ալիևը արձագանքել են Թրամփի գրառմանը
17 ՍԵՊ 2025 07:55
Փաշինյանը և Ալիևը արձագանքել են Թրամփի գրառմանը

Փաշինյանը և Ալիևը արձագանքել են Թրամփի գրառմանը

17 ՍԵՊ 2025 07:55
Թրամփը հրապարակել էր Վաշինգտոնում օգոստոսի 8-ին արված լուսանկարն ու գրել, որ մեծ պատիվ է օգնել կարգավորել պատերազմն Ադրբեջանի և Հայաստանի հետ ու միևնույն ժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների և մարդկանց հետ։ «Սա հավերժական բարեկամություն կլինի ինձ համար, բայց ավելի կարևորը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»,- գրել էր Թրամփը։
Վաշինգտոնից հնչած զգացմունքային հիշեցումներին օպերատիվ արձագանքել են Երևանից ու Բաքվից։
ՀՀ վարչապետն առաջինն է արձագանքել։
Փաշինյանը գրել է, թե վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրականացման հետագա աշխատանքներին։ Շնորհակալ է Ադրբեջանի հետ «այդ պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չէր հասել»։
Ադրբեջանի նախագահը մի փոքր ավելի ուշ արձագանքեց։ Իլհամ Ալիևը, Թրամփի գրառմանն ի պատասխան, հրապարակել է մեկ այլ լուսանկար ու գրել, որ բարձր է գնահատում Թրամփի դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման համար։ Այս դեպքում հետաքրքիրն ընտրված լուսանկարն է։
Ալիևը հրապարակել է իր ու Փաշինյանի համատեղ լուսանկարը։ Ընդ որում, Փաշինյանը ոչ կռացած է, ոչ ծամածռված կամ ինչ-որ անհարմար վիճակում, ինչպես լինում է ադրբեջանական սեգմենտում հրապարակվող լուսանկարների մեծ մասում։ Այս անգամ հրապարակվածը Սպիտակ տանը Փաշինյանի ու Ալիևի համատեղ լուսանկարն էր՝ Դոնալդ Թրամփին պատկերող կտավի դիմաց։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել