Փաշինյանի թռիչքը Ադրբեջանի օդային տարածքով
Գրանցվել
Գրանցվել
Փաշինյանի օդանավը Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի.Բաղդասարյան
6 ՍԵՊ 2025 05:30
Փաշինյանի օդանավը Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի.Բաղդասարյան

Փաշինյանի օդանավը Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի.Բաղդասարյան

6 ՍԵՊ 2025 05:30
ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչապետի օդանավը ս/թ օգոստոսի 30–ին Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի եւ սեպտեմբերի լույս 6–ի գիշեր վերադարձել Հայաստան:
Ս/թ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության հաստատումից հետո, Հայաստանի համապատասխան մարմինները Ադրբեջանից օդային անցում են հայցել ՀՀ վարչապետի օդանավի համար եւ ստացել դրական պատասխան։ Այս փաստը դիտարկում ենք որպես գործնական քայլ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար։
Հիշեցնեմ, որ ադրբեջանական ինքնաթիռները տեւական ժամանակ ՀՀ օդային տարածքով ապահովում են հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ»,-գրել է Բաղդասարյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել