Փաշինյանը Զելենսկիին. Խաղաղության ակնկալիք
Գրանցվել
Գրանցվել
Փաշինյանը Զելենսկիին․ Հուսով եմ՝ շուտով խաղաղություն կտիրի
24 ՕԳՍ 2025 10:50
Փաշինյանը Զելենսկիին․ Հուսով եմ՝ շուտով խաղաղություն կտիրի

Փաշինյանը Զելենսկիին․ Հուսով եմ՝ շուտով խաղաղություն կտիրի

24 ՕԳՍ 2025 10:50
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
«Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և փոխադարձ հարգանքը: Հայաստանը շահագրգռված է Ուկրաինայի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացմամբ։
Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի, և կայունության պայմաններում մեզ կհաջողվի համատեղ քայլերի շնորհիվ նոր թափ հաղորդել փոխադարձ հարգանքի վրա հիմնված Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջառողջություն և հաջողություն, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և կայունություն»․ ասված է ուղերձում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել