Փաշինյանը հանդիպել է Շահան արքեպիսկոպոսի հետ
Գրանցվել
Գրանցվել
Փաշինյանն ընդունել է Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին
17 ՀՈԿ 2025 06:03
Փաշինյանն ընդունել է Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին

Փաշինյանն ընդունել է Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին

17 ՀՈԿ 2025 06:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին։ Արքեպիսկոպոսը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի անունից վարչապետ Փաշինյանին է նվիրել Արամ Ա-ի գահակալության 30-ամյակի առիթով հրատարակված հատորը։
Արքեպիսկոպոսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել նաև Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել հատորը նվիրելու համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է ընդունել այն։ Նիկոլ Փաշինյանը խնդրել է նաև իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Արամ Ա Կաթողիկոսին։
Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը նշել է, որ արդյունավետ կերպով համագործակցում են նաև Մատենադարանի տնօրինության հետ և ողջունել ՀՀ Կառավարության կողմից Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք ունեցող աշխատությունը Մատենադարանին ընծայաբերելու փաստը։
Արքեպիսկոպոսի խոսքով՝ Կառավարության նման քայլը բարձր է գնահատել նաև Արամ Ա Վեհափառը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործունեության, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, Լիբանանում և Սիրիայում հայ համայնքների հետ կապված իրավիճակի շուրջ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել