Փաշինյանի ելույթը ՇՀԿ-ում․ ՀՀ-ն հավատարիմ է պայմանագրին
1 ՍԵՊ 2025 14:13

Փաշինյանի ելույթը ՇՀԿ-ում․ ՀՀ-ն հավատարիմ է պայմանագրին
1 ՍԵՊ 2025 14:13
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում ելույթ է ունեցել ՇՀԿ+ ձևաչափով հանդիպման ժամանակ: Այս մասին նա գրել է իր Facebook-ի էջում: Վարչապետը նախ ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, ապա ավելացրել.
«Ցանկանում եմ մեր գործընկերներին տեղեկացնել, որ, մասնավորապես, Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մենք չենք ընկալում այն տրամաբանությամբ, որի շուրջ համաձայնության ենք եկել Վաշինգտոնում, առավել ևս, որ այդ պայմանավորվածությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները իրականացնում են «Թրամփի ճանապարհը դեպի միջազգային խաղաղություն և բարգավաճում» անվանումով կապի ներդրումների ծրագիրը»:
Իր ելույթի ընթացքում Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատել է՝ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին:
«Ցանկանում եմ հաստատել Հայաստանի հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին, և մենք լիովին վճռական ենք՝ հնարավորինս արագ իրականացնելու այդ պայմանավորվածությունները: Դրա արդյունքում ոչ միայն կբացվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ներքին, երկկողմ և միջազգային հաղորդակցությունները, այլև նոր լոգիստիկ հնարավորություններ կստեղծվեն Շանհայի համագործակցության կազմակերպության բոլոր անդամ պետությունների, ներառյալ մեր և Ադրբեջանի մերձավոր հարևանների համար», - ասել է նա:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել