Փաշինյանը՝ WizzAir-ի եւ ԵՄ վիզաների մասին
Գրանցվել
Գրանցվել
Փաշինյանը գրառում է արել WizzAir-ի և ԵՄ վիզաների ազատականացման մասին
1 ՀՈԿ 2025 08:43
Փաշինյանը գրառում է արել WizzAir-ի և ԵՄ վիզաների ազատականացման մասին

Փաշինյանը գրառում է արել WizzAir-ի և ԵՄ վիզաների ազատականացման մասին

1 ՀՈԿ 2025 08:43
WizzAir-ը բազավորվում է Հայաստանում։ Սա կարեւոր լուր է Հայաստանի համար եւ Կառավարության վարած սոցիալական քաղաքականության կարեւոր ձեռքբերում։ Այդ մասին գրել է Նիկոլ Փաշինյանը։
«Սխալների, ձախողումների միջով մենք հասնում ենք մեր նպատակին․ մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիներն աշխարհով ճամփորդելու հնարավորություն ունենան, եւ WizzAir-ի նման ավիաընկերությունները բացում են այդ հնարավորությունները սոցիալական ամենալայն շերտերի համար»,- մասնավորապես գրել է ՀՀ վարչապետը։ Որպես հետգրություն էլ հիշեցրել է, որ լուծման ճանապարհին է նաև դեպի Եվրոպա վիզաների ազատականացման հարցը։ «Այս համատեքստում, իհարկե, շատ կարեւոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը, որի շուրջ բանակցությունները գտնվում են ինտենսիվ փուլում»,- գրել է Փաշինյանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել