Խաղաղություն առանց մանրամասների
22 ՕԳՍ 2025 19:05

Խաղաղություն առանց մանրամասների
22 ՕԳՍ 2025 19:05
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորել է գործադիրի անդամներին խաղաղության հաստատման առթիվ, իսկ կառավարության նիստից հետո դուրս է եկել լրագրողների հետ հանդիպման ու ներկայացրել վաշինգտոնյան համաձայնագրերի արդյունքում մեր երկրում ու տարածաշրջանում ձեւավորված նոր իրողությունները։ Եթե խաղաղությունը հաստատված է, ապա, ըստ նրա, շատ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային կապեր կհաստատվեն, ժամանակի ընթացքում էլ կզարգանան։
Փաշինյանի խոսքով՝ Վաշինգտոնի հռչակագրի երրորդ կետում նշվում է, որ կողմերը մեծ նշանակություն են տալիս ներքին տրանսպորտային կապերին, այսինքն՝ Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան կապերին, ինչպես նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան կապերին։ Նա վստահեցրել է, որ ամեն ինչ տեղի կունենա փոխադարձության սկզբունքի համաձայն, այդ թվում՝ երրորդ երկրների հետ հաղորդակցության առումով։ Վարչապետը նաև պնդել է, թե Հայաստանի տարածքի ոչ մի քառակուսի միլիմետր չի կարող գտնվել երկրի իրավասության և վերահսկողությունից դուրս։ «Այո, կան օկուպացված տարածքներ»,- ասել է նա ու հավելել, որ այդ խնդիրն ունենք ինչպես մենք, այնպես էլ Ադրբեջանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել