Փաշինյանը՝ Մալոյանի սրբադասմանը Վատիկանում
Փաշինյանը մասնակցել է Իգնատիոս Մալոյանի սրբադասմանը
19 ՀՈԿ 2025 16:18
Փաշինյանը մասնակցել է Իգնատիոս Մալոյանի սրբադասմանը

Փաշինյանը մասնակցել է Իգնատիոս Մալոյանի սրբադասմանը

19 ՀՈԿ 2025 16:18
Վատիկանում, Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղի է ունեցել Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանի ու ևս վեց Երանելիների սրբադասման արարողությունը, որը հանդիսապետել է Նորին Սրբություն Լևոն XIV-րդ պապը։ Արարողությանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արարողության ընթացքում Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապը ողջունել է արարողությանը մասնակցող առաջնորդներին, որոնց թվում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան և այլ բարձրաստիճան հյուրեր։ Սրբադասման արարողության ընթացքում ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի հնչել է նաև հայերեն աղոթք։ Նորին Սրբությունը փոխանցել է իր խոսքն ու օրհնությոնը բոլոր ներկաներին։
Միջոցառման շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար