Փաշինյան-Թրամփ. Համագործակցության ուղիներ | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Փաշինյան-Թրամփ հուշագրերը սահմանում են համագործակցության ուղղությունները
10 ՕԳՍ 2025 08:32
Փաշինյան-Թրամփ հուշագրերը սահմանում են համագործակցության ուղղությունները

Փաշինյան-Թրամփ հուշագրերը սահմանում են համագործակցության ուղղությունները

10 ՕԳՍ 2025 08:32
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը «Արմենպրեսին» ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպման արդյունքներով ստորագրված երեք հուշագրերն ուրվագծում են առաջիկա տարիների երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղությունները։
«Ուզում եմ հիշեցնել, որ դրանք վերաբերում են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում կարողությունների զարգացմանը, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարության զարգացմանը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցությանը։ Այս երեք հուշագրերը ուրվագծում են առաջիկա տարիների երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղությունները, որոնց շուրջ պետք է աշխատենք․ շատ կարևոր է ռազմավաական տեսանկյունից այդ պլանավորումն ունենալը»,- ասել է Մակունցը։
Դեսպանը հիշեցրել է, որ այս տարվա հունվարին Հայաստանն ու ԱՄՆ-ն կնքվել են ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, որտեղ համագործակցության բավականին մեծ շրջանակ է ուրվագծված։ «Եվ այն ժամանակ արդեն մենք նախատեսում էինք, որ ԱՄՆ-ի նոր ձևավորվող վարչակազմի հետ պետք է քննարկել ու հասկանալ, թե որոնք են լինելու այս փուլի համար նախընտրելի ոլորտները, որոնց շուրջ պետք է աշխատենք, և, ըստ այդմ, այս ուղղությունները բավականաչափ կարևոր են համարվել»,-մանրամասնել է դեսպանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել