Փաշինյանը TRIPP-ը «իրավիճակ փոխող» է համարում
30 ՀՈԿ 2025 06:29

Փաշինյանը TRIPP-ը «իրավիճակ փոխող» է համարում
30 ՀՈԿ 2025 06:29
Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում մասնակցել է «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկմանը և անդրադարձել TRIPP նախագծին: 
«Հնարավորություն կունենանք, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, օգտվել մեկս մյուսի տարածքից ներքին, երկկողմ և միջազգային կապի համար, և դա նշանակում է, որ մեր տարածքի միջով կբացվի մի նոր ուղի միջազգային տրանզիտի համար։ Կլինեն բաց հաղորդուղիներ Պարսից ծոցից, Օմանի ծոցից դեպի Սև ծով, կլինի նոր կապ Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև»- հայտարարել է Փաշինյանը: 
«Հաշվի առնելով այն, որ այժմ աշխարհն ապրում է մատակարարման շղթայի ճգնաժամ, դա իսկապես կարող է իրավիճակ փոխող հանգամանք լինել միջազգային առևտրի, բայց նաև մեր տարածաշրջանի համար»,- ասել է ՀՀ վարչապետը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել