Փաշինյանը Պեկինում կմասնակցի Երկրորդ համաշխարհայինի շքերթին
2 ՍԵՊ 2025 05:10

Փաշինյանը Պեկինում կմասնակցի Երկրորդ համաշխարհայինի շքերթին
2 ՍԵՊ 2025 05:10
Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, Թիենծին քաղաքից գնացքով ուղևորվել է մայրաքաղաք Պեկին:
Այնտեղ սեպտեմբերի 3-ին Փաշինյանը կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթին, հանդիպում կունենա ՉԺՀ փոխնախագահ Հան Ճենի հետ:
Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Վարչապետին և տիկնոջը Թիենծինից ճանապարհել է փոխքաղաքապետ Վան Սյուֆենգը, իսկ Պեկինում ՀՀ կառավարական պատվիրակությանը դիմավորել է Պեկինի Ազգային քաղաքական խորհրդակցական խորհրդի փոխնախագահ Յան Ինը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել