Փաշինյան-Տոկաև հանդիպումն է մեկնարկել Աստանայում
21 ՆՈՅ 2025 06:31

Փաշինյան-Տոկաև հանդիպումն է մեկնարկել Աստանայում
21 ՆՈՅ 2025 06:31
Աստանայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցն Աստանայից, Ղազախստանի նախագահի նստավայրում ` «Ակորդա» պալատում, ՀՀ վարչապետին դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ֊Ժոմարտ Տոկաևը։
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել է Հայաստանի վարչապետի և Ղազախստանի նախագահի առանձնազրույցը, որից հետո նախատեսված է պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը։
Հայաստանի պատվիրակության կազմում հանդիպմանը նախատեսված է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի և այլ պաշտոնյաների մասնակցությունը։
Ղազախական կողմից հանդիպմանը նախատեսված է երկրի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի, փոխվարչապետ, ազգային տնտեսության նախարար Սերիկ Ժումանգարինի, փոխվարչապետ, արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի, Ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի, տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևի և այլ պաշտոնյաների մասնակցություն։
Օրակարգում երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր են, ինչպես նաև տարածաշրջանային հարցերում փոխգործակցության զարգացումը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար