Փաշինյանը Սարգսյանին՝ բանակի սպառազինության մասին
Գրանցվել
Գրանցվել
«Ամենապինդ դիմակներից կհագնեք, որ չանեքդ հանկարծ չընկնի»․ Փաշինյանը՝ Սարգսյանին
8 ՆՈՅ 2025 07:51
«Ամենապինդ դիմակներից կհագնեք, որ չանեքդ հանկարծ չընկնի»․ Փաշինյանը՝ Սարգսյանին

«Ամենապինդ դիմակներից կհագնեք, որ չանեքդ հանկարծ չընկնի»․ Փաշինյանը՝ Սարգսյանին

8 ՆՈՅ 2025 07:51
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով իր արձագանքը նախկին իշխանությունների ներկայացուցիչների քննադատություններին, հանդես է եկել առաջարկով՝ հրավիրելով քաղաքացիներին անձամբ ծանոթանալու Հայաստանի զինված ուժերի վերջին տարիների ձեռքբերումներին։
Իր սոցիալական էջերում կատարած գրառումներով՝ վարչապետը սկզբում հեգնական առաջարկով դիմել էր իր քաղաքական ընդդիմախոսներին՝ Սերժ Սարգսյանին, «ՏՊԼ»-ին և «ՔՌ»-ին։ «Լավ, բանավեճի չեք գալիս, չեք գալիս։ Եկեք տանեմ ցույց տամ բանակի վերջին տարիների սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերումները, կատարված ինժեներական աշխատանքները, զինվորների աշխատավարձերը։ Մենակ էն ամենապինդ դիմակներից կհագնեք, որ չանեքդ հանկարծ չընկնի», – գրել էր նա։
Ավելի ուշ, Փաշինյանը նախաձեռնությունը տարածել է նաև հանրության վրա։ «Մտածեցի մեր քաղաքացիները կնեղվեն, որ ՏՊԼ–ին, ՔՌ–ին եւ ՍՍ–ին առաջարկում եմ ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան, ինժեներական նորարարությունները, իսկ քաղաքացիներին չեմ առաջարկում։ Համաձայն եմ, արդար չի», – նշել է կառավարության ղեկավարը։ Հայտարարվել է, որ ՀՀ քաղաքացիների ցանկացած 50-հոգանոց խումբ կարող է դիմել՝ մասնակցելու բանակի նոր սպառազինության և ինժեներական նորարարությունների ցուցադրությանը, պայմանով, որ կպահպանվեն կոնֆիդենցիալության կանոնները։
Մասնակցության համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1. Կազմել մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիների ցուցակ՝ նշելով անձնագրային տվյալները, և ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։
2. Նշել խմբի պատասխանատուի տվյալները՝ կազմակերպչական հարցերը ճշգրտելու համար։
3. Ցուցադրության օրը կնշանակվի Կառավարության ներկայացուցչի կողմից։
Խոստացել է, որ ցուցադրությունը կկազմակերպվի դիմումն ուղարկելուց հետո մեկ ամսվա ընթացքում։
Մեկ այլ հրապարակմամբ Փաշինյանը տեղեկացրել է, որ 2023-25 թվականների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական համալիրում կատարվել է 171 միլիարդ դրամի ներդրում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել