Փաշինյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահին
30 ՀՈԿ 2025 06:19

Փաշինյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահին
30 ՀՈԿ 2025 06:19
Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Կողմերը վերահաստատել են միջազգային հարթակներում փոխաջակցության կարևորությունը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։
Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ, «Նոր ֆլամանդական դաշինք» խմբակցության ղեկավար Պետեր դը Ռուվերի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ընդգծելով քաղաքական երկխոսության և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման կարևորությունը։ 
Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Բելգիայի միջև տնտեսական համագործակցությանը, ԵՄ-Հայաստան գործընկերության խորացման հնարավորություններին վերաբերող հարցերի։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել