Փաշինյանը ռազմական շքերթին Պեկինում
Գրանցվել
Գրանցվել
ՀՀ վարչապետը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին
25 ՕԳՍ 2025 16:04
ՀՀ վարչապետը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին

ՀՀ վարչապետը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին

25 ՕԳՍ 2025 16:04
Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստան այցի ընթացքում ոչ միայն կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, այլև կմասնակցի Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված՝ Պեկինում սեպտեմբերի 3-ին անցկացվելիք ռազմական շքերթին։ Դրա մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, Հայաստանում Չինաստանի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարեց դեսպան Լի Սինվեյը։
Հիշեցնենք, որ ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա Տյանցզինում, օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Մասնակցության հրավեր է ստացել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել