Փաշինյանը և Կոշանովը՝ տարածաշրջանային խաղաղությունը
Փաշինյանը և Կոշանովը քննարկել են տարածաշրջանային խաղաղությունը
21 ՆՈՅ 2025 13:38
Փաշինյանը և Կոշանովը քննարկել են տարածաշրջանային խաղաղությունը

Փաշինյանը և Կոշանովը քննարկել են տարածաշրջանային խաղաղությունը

21 ՆՈՅ 2025 13:38
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ:
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը և փոխայցելությունների կազմակերպումը:
Նիկոլ Փաշինյանը և Երլան Կոշանովն ընդգծել են, որ ակտիվ համագործակցություն է առկա ոչ միայն կառավարությունների, այլ նաև խորհրդարանների մակարդակով: Գոհունակությամբ նշվել է, որ միջխորհրդարանական կապերը կրում եմ ինտենսիվ բնույթ:
ՀՀ վարչապետը և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության թեմաների: Կողմերը համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում համագործակցության զարգացմանն ու առևտրատնտեսական կապերի խթանմանը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար