Փաշինյանն այցելեց Ինժեներական քաղաք
Գրանցվել
Գրանցվել
Փաշինյանը ներկա է գտնվել Ինժեներական քաղաքի աքսելերատորի բացմանը․ լուսանկարներ
4 ՀՈԿ 2025 11:37
Փաշինյանը ներկա է գտնվել Ինժեներական քաղաքի աքսելերատորի բացմանը․ լուսանկարներ

Փաշինյանը ներկա է գտնվել Ինժեներական քաղաքի աքսելերատորի բացմանը․ լուսանկարներ

4 ՀՈԿ 2025 11:37
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ինժեներական քաղաքի Բիզնես աքսելերատորի շենքի բացման արարողությանը:
Վարչապետը շրջայց է կատարել շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին: Տեղեկացվել է, որ շենքի և ավտոկայանատեղիների կառուցման, տարածքի բարեկարգման, ինչպես նաև սարքավորումների և կահույքի ձեռքբերման համար 2024 թ. ծախսվել է 810.4 մլն դրամ, իսկ 2025թ. հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ շուրջ 1.2 մլրդ դրամ: Միջոցները հատկացվել են ՀՀ պետբյուջեից:
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Շառլ Ազնավուրի անվան Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոն, որտեղ ներկայացվել են առկա հնարավորություններն ու կենտրոնի գործունեությունից ակնկալվող արդյունքները:
Վարչապետը ծանոթացել է նաև «Հայաստան–Ճարտարագիտական շաբաթ» ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներին և նմուշներին, PMI Science ինժեներական լաբորատորիաների գործունեությանը:
image
image
image
image
image
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել