Հայաստանը պատրաստ է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կամուրջը դառնալ ․ Փաշինյան
9 ՀՈԿ 2025 10:38

Հայաստանը պատրաստ է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կամուրջը դառնալ ․ Փաշինյան
9 ՀՈԿ 2025 10:38
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Global Gateway համաժողովում, հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է կամուրջ դառնալ Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև։
Նրա խոսքով՝ տարածաշրջանն առաջին անգամ պատրաստ է իրացնելու կապերի ընդհանուր համակարգին ինտեգրվելու իր ներուժը։ Վարչապետն ընդգծել է, որ TRIPP նախագիծը նոր հնարավորություններ է բացում տրանսպորտի, էներգետիկայի և թվային հաղորդակցության ոլորտներում։
«Հայաստանը պատրաստ է դառնալ կամուրջ տարածաշրջանների միջև՝ զարգացնելով ենթակառուցվածքային և էներգետիկ կապերը», - ամփոփել է վարչապետը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել