Փաշինյան. Անկլավների հարցը պետք է լուծվի իրավական հենքով
21 ՕԳՍ 2025 11:57

Փաշինյան. Անկլավների հարցը պետք է լուծվի իրավական հենքով
21 ՕԳՍ 2025 11:57
Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավ-էքսկլավների հետ կապված հարցերը պետք է լուծվեն իրավական-քաղաքական հենքի վրա։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ եթե անկլավ-էքսկլավների վերաբերյալ ի հայտ գան Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահին գոյություն ունեցած իրավական հիմքեր, ապա դրանց հետ պետք է առերեսվել։
«Ես ադրբեջանցիներին ասել եմ, որ անկլավների վերաբերյալ իրավական հիմքեր չկան, նրանք ասել են՝ ունենք և կներկայացնենք։ Իրենք էլ կասկածի տակ են դրել Արծվաշենի իրավական հիմքերի առկայությունը՝ մենք էլ մեր հերթին ենք ասել, որ կներկայացնենք։ Հիմա քարտեզներով և մյուս իրավական հիմքերով պետք է ճշգրտենք, թե ո՞րն է այդ տարածքային ամբողջականությունը՝ չնայած, ընդհանուր առմամբ, արդեն գիտենք՝ ներառյալ անկլավ-էքսկլավ հարցը։ Ես վաղուց ասել եմ, որ չեմ կարող էքսկլավ-անկլավ թեմայից հրաժարվել, որովհետև մենք ինքներս այդ խնդիրն ունենք»,-նշել է Փաշինյանը։
Լրագրողներին տեղեկացրել է, որ սահմանազատման հանձնաժողովները դեռևս այդ հարցին առարկայական չեն անդրադարձել, բայց ինչ-որ մի պահի պետք է անդրադառնան։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել