Փաշինյանը շնորհավորել է Ուրուգվայի նախագահին
Գրանցվել
Գրանցվել
Փաշինյանը շնորհավորել է Ուրուգվայի նախագահին Անկախության օրվա առթիվ
25 ՕԳՍ 2025 09:19
Փաշինյանը շնորհավորել է Ուրուգվայի նախագահին Անկախության օրվա առթիվ

Փաշինյանը շնորհավորել է Ուրուգվայի նախագահին Անկախության օրվա առթիվ

25 ՕԳՍ 2025 09:19
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Յամանդու Օրսիին ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Բարձր ենք գնահատում մեր երկու պետությունների միջև առկա բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա:
Այդ հարաբերությունների բնույթի և բովանդակության մասին են փաստում քաղաքական սերտ երկխոսությունն ու բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք հնարավորություն են տալիս նախանշել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում մեր երկրների միջև համագործակցության հետագա զարգացման ուղիները»,- գրել է Նիկոլ Փաշինյանը՝ վերահաստատելով Հայաստան պաշտոնական այց կատարելու իր հրավերը Ուրուգվայի նախագահին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել