Փաշինյանը և ԵԽ քննարկել են բարեփոխումները
Գրանցվել
Գրանցվել
Ինչ են քննարկել Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը
29 ՍԵՊ 2025 12:03
Ինչ են քննարկել Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը

Ինչ են քննարկել Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը

29 ՍԵՊ 2025 12:03
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ստրասբուրգ և ընդգծել Եվրոպայի խորհրդի ու Հայաստանի կառավարության միջև ձևավորված ակտիվ և արդյունավետ համագործակցության փաստը։ Ալեն Բերսեի խոսքով՝ այդ համագործակցությունը նպաստել է ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջմղմանը բոլոր ուղղություններով։ Նա վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցության շրջանակում նախատեսված ծրագրերը հետագայում ևս հաջողությամբ կիրականացվեն։
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ այս այցը՝ 2019 թվականի առաջին այցից վեց տարի անց, տեղի է ունենում կարևոր ժամանակահատվածում։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը հաղթահարելով վերջին հինգ տարիների բարդ մարտահրավերները՝ գտնվում է իր զարգացման շրջադարձային կետում։ Նա ընդգծել է, որ Հայաստանը Եվրոպայի խորհուրդը համարում է ժողովրդավարական զարգացման ռազմավարական գործընկեր և կարևորել կառույցի դերակատարությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների ու օրենքի գերակայության ամրապնդման գործում։
Կողմերը բարձր են գնահատել Հայաստան–Եվրոպայի խորհուրդ համագործակցության գործողությունների արդյունավետ իրականացման փաստը, ինչպես նաև քննարկել երկկողմ օրակարգային հարցեր՝ անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին։
Ալեն Բերսեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և հույս հայտնել, որ խաղաղության հաստատմամբ Հարավային Կովկասում ստեղծված նոր իրողությունը տարածաշրջանում կբացի զարգացման լայն հնարավորություններ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել