Փաշինյանը՝ սպառազինության շուկաների մասին
Գրանցվել
Գրանցվել
Հայաստանի համար սպառազինության ձեռքբերման շուկաներն անսահմանափակ են․ Փաշինյան
15 ՍԵՊ 2025 09:56
Հայաստանի համար սպառազինության ձեռքբերման շուկաներն անսահմանափակ են․ Փաշինյան

Հայաստանի համար սպառազինության ձեռքբերման շուկաներն անսահմանափակ են․ Փաշինյան

15 ՍԵՊ 2025 09:56
«Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Հայաստանի անվտանգության ռազմավարության հարցում բանակի դերի մասին։ Ըստ ՀՀ վարչապետի՝ վերանայվել են Հայաստանի անվտանգության հետ կապված կարևորագույն մոտեցումներ։
Երևանն այսօր ունի սպառազինություն ձեռք բերելու ավելի լայն հնարավորություններ, բայց բանակը, Նիկոլ Փաշինյանի ձեևակերպմամբ, պետք է լինի երկրի անվտանգային գործիքների շարքում վերջինը։
«Մենք անընդհատ ասել ենք, որ մեզ պետք է ուժեղ բանակ։ Բայց սա էլ է այն թեմաներից, որ հարց պիտի տանք ինքներս մեզ․ իսկ ի՞նչ է նշանակում ուժեղ բանակ։ Ուժեղ ումի՞ց՝ մեկ, երկու, երեք թե չորս պայմանական հակառակորդից։ Եթե պարզվի, որ մի պայմանական հակառակորդն իր հետ ունի ևս երկու-երեք գերուժեղ ներգրավված կողմ, ստացվելու է, որ մեր ռազմավարությունները զրո են»,- նշել է Փաշինյանը։
Ընդգծել է, որ բանակի հիմնական խնդրի ձևակերպումից են բխում ծրագրերը, թե որքան ուժեղ պետք է լինի այդ նույն բանակը։ «ՀՀ բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք չունի, խնդիր չունի։ Բանակի խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն ապահովելն է։ Սա է լեգիտիմության ռազմավարությունը բանակի պարագայում»,-շեշտել է Փաշինյանը։
Փաշինյանը խոսքով՝ այդ մոտեցման շնորհիվ Երևանն այսօր զենքի ձեռքբերման անհամեմատ մեծ հնարավորություններ ունի։ «Նախկինում Հայաստանի զենքի և սպառազինության ձեռքբերման շուկաները խիստ սահմանափակ էին ոչ միայն աշխարհագրությամբ, այլ նաև հասանելիությամբ։ Հիմա մեր շուկաներն, ըստ էության, անսահմանափակ են։
Ինչու՞, որովհետև որևէ երկիր մեզ հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարց քննարկելիս չունի մտավախություն, որ այդ սպառազինությունը կարող է օգտագործվել միջազգային ոչ լեգիտիմ նպատակներով։ Որևէ մեկը չի կարող վիճարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան միջազգայնորեն ճանաչված տարածքը պաշտպանելու իրավունքը»,-ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել