Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Ակադեմիական քաղաքի տարածքի մաքրման աշխատանքներին
15 ՆՈՅ 2025 15:40

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Ակադեմիական քաղաքի տարածքի մաքրման աշխատանքներին
15 ՆՈՅ 2025 15:40
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ակադեմիական քաղաքի տարածք։ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Այցի ընթացքում ներկայացվել են տարածքի ակտիվացման, մասնավորապես՝ Ակադեմիական քաղաքի 275 հա ընդհանուր մակերեսով տարածքում չտարբերակված, անվերահսկելի աղբի և շինությունների քարտեզագրման աշխատանքները, մաքրման ուղղությամբ իրականացվելիք քայլերը։ Անդրադարձ է կատարվել ըստ հատակագծի լանդշաֆտային ենթակառուցվածքների բաշխվածությանը, կանաչապատման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին և այլն։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել