Փաշինյանը Սի Ծինփինի ընդունելությանը
Գրանցվել
Գրանցվել
ՀՀ վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Սի Ծինփինի պաշտոնական ընդունելությանը
31 ՕԳՍ 2025 15:17
ՀՀ վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Սի Ծինփինի պաշտոնական ընդունելությանը

ՀՀ վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Սի Ծինփինի պաշտոնական ընդունելությանը

31 ՕԳՍ 2025 15:17
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի և տիկին Պեն Լուանի անունից՝ ի պատիվ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարների և նրանց տիկնանց տրված պաշտոնական ընդունելությանը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, ընդունելության մասնակիցներին դիմավորել են ՉԺՀ նախագահը՝ տիկնոջ հետ միասին, որից հետո կայացել է արարողակարգային տեսալուսանկարահանման արարողություն։
Միջոցառման ընթացքում վարչապետ Փաշինյանը և տիկին Հակոբյանը զրույցներ են ունեցել մի շարք պետությունների ղեկավարների և նրանց տիկնանց հետ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել