Փաշինյանը՝ Արարատի հարցը Թուրքիայի հետ չի քննարկվել
Գրանցվել
Գրանցվել
Դրոշմից Արարատի պատկերը հեռացնելու հարցը Թուրքիայի հետ չի քննարկվել․ Փաշինյան
18 ՍԵՊ 2025 09:05
Դրոշմից Արարատի պատկերը հեռացնելու հարցը Թուրքիայի հետ չի քննարկվել․ Փաշինյան

Դրոշմից Արարատի պատկերը հեռացնելու հարցը Թուրքիայի հետ չի քննարկվել․ Փաշինյան

18 ՍԵՊ 2025 09:05
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է դրոշմի վրա Արարատի բացակայության շուրջ հարցին՝ ընդգծելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երբևէ նման հարց չի քննարկվել որևէ բանակցության շրջանակում։
«Դրոշմի հետ կապված խնդիրը շրջանառության մեջ է դրվել ամիսներ առաջ, երբ անգամ տեսական պայմանավորվածություններ չկային, այդ թվում՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հնարավոր այցի շուրջ»,-ասել է Փաշինյանը։
Վարչապետը կարևորել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ սեփական վերաբերմունքը, ընդգծելով․
«Մեր ազգային անվտանգության ռազմավարության առանցքային գործոնը լեգիտիմությունն է։ Դա նշանակում է, որ մենք ինքներս պիտի ճանաչենք և ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և միջազգային ճանաչված սկզբունքները»,-նշել է նա։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել