Փաշինյանն ու Ալիևը հրավիրվել են ՇՀԿ գագաթնաժողովին
22 ՕԳՍ 2025 07:40

Փաշինյանն ու Ալիևը հրավիրվել են ՇՀԿ գագաթնաժողովին
22 ՕԳՍ 2025 07:40
Ավելի քան 20 երկրի և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին և դրա հետ կապված միջոցառումներին Հյուսիսային Չինաստանի Տյանցզին քաղաքում։
Գագաթնաժողովին մասնակցելու են հրավիրվել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Վեհաժողովը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը կնախագահի Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը։
Չինաստանի արտգործնածարարությունից հայտնել են, որ նախագահ Սի Ծինփինը պաշտոնական ընթրիքի կհրավիրի գագաթնաժողովի մասնակիցներին, նաև երկկողմ հանդիպումներ կունենա նրանց հետ։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանը, համամիտ լինելով Շանհայի Համագործակցության Կազմակերպության հիմնարար սկզբունքների հետ, ցանկություն է հայտնել դառնալ այդ կառույցի անդամ: Հայաստանն այս պահին ունի գործընկերոջ կարգավիճակ:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել