Նոր տվյալներ Փաշինյան-Ալիև-Թրամփ հնարավոր հանդիպման մասին
4 ՕԳՍ 2025 16:57

Նոր տվյալներ Փաշինյան-Ալիև-Թրամփ հնարավոր հանդիպման մասին
4 ՕԳՍ 2025 16:57
Ադրբեջանցի լրագրողը հավելյալ տեղեկություններ է հրապարակել շաբաթվա վերջին Սպիտակ տանը սպասվող հանդիպման մասին՝ նշելով, որ Թրամփը առանձին-առանձին հանդիպելու է Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին, ապա երեքով միասին հանդես կգան համատեղ հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմից Վաշինգտոնում անոնսավորվող հանդիպման մասին տեղեկությունը ոչ հաստատել են և ոչ էլ հերքել։
«Նման այցերի պարագայում, բնականաբար, լինում է պաշտոնական հաղորդագրություն, եւ տեղեկատվությունը հաստատված կարելի է համարել պաշտոնական հաղորդագրության պարագայում։ Այս պահին, ինչպես գիտեք, պաշտոնական որեւէ հաղորդագրություն չենք հրապարակել եւ հետեւաբար այցի մասին տեղեկատվությունը խնդրում ենք հաստատված համարել միայն պաշտոնական հաղորդագրությունից հետո», - հայտնել էին վարչապետի աշխատակազմից։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել