Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Չինաստանում
Գրանցվել
Գրանցվել
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Չինաստանում
1 ՍԵՊ 2025 09:07
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Չինաստանում

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Չինաստանում

1 ՍԵՊ 2025 09:07
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը՝ կարևորելով կառուցողական երկխոսության, փոխվստահության և տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունը։
Երկու ղեկավարներն էլ ընդգծել են Վաշինգտոնում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքում ձևավորված դրական դինամիկան, որը վկայում է խաղաղության առաջմղման և հարաբերությունների կարգավորման գործընթացին միջազգային հանրության աջակցության մասին:
Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել