Լվովում սպանվել է Ուկրաինայի Ռադայի նախկին նախագահը
30 ՕԳՍ 2025 09:56

Լվովում սպանվել է Ուկրաինայի Ռադայի նախկին նախագահը
30 ՕԳՍ 2025 09:56
Լվովում սպանել են Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահ Անդրեյ Պարուբիին։ Այդ մասին գրում են մի շարք լրատվամիջոցներ։ Ոստիկանությունն արդեն հայտնել է Լվովում հայտնի քաղաքական գործչի սպանության մասին՝ առանց նրա անունը նշելու։ Ուկրաինայի Ազգային ոստիկանությունը հաղորդում է, որ նախնական տվյալներով՝ քաղաքում կրակոցներ են եղել։ Կրակողի ինքնությունը պարզվում է, նրան փնտրում են։
Լրատվամիջոցները գրում են, որ սպանողը եղել է «Glovo»-ի առաքիչը։
Զելենսկին արդեն հաստատել է Անդրեյ Պարուբիի սպանության մասին տեղեկությունը։ «Բոլոր անհրաժեշտ ուժերն ու միջոցները ներգրավված են մարդասպանի որոնման համար»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել