Զինծառայության ժամկետը կդառնա 18 ամիս
Գրանցվել
Գրանցվել
Պարտադիր զինծառայությունը կդառնա 18 ամիս
30 ՀՈԿ 2025 07:12
Պարտադիր զինծառայությունը կդառնա 18 ամիս

Պարտադիր զինծառայությունը կդառնա 18 ամիս

30 ՀՈԿ 2025 07:12
Կառավարությունը հոկտեմբերի 30-ի նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունել է զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշում։ Ըստ այդմ, 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պետք է կրճատվի 6 ամսով՝ սահմանվելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն:
Նախագծի ընդունմամբ կանխատեսվում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում՝ սկսած 2027 թվականի 2-րդ կիսամյակից, քանի որ 2025թ. ձմեռային զորակոչի շրջանակներում 2026թ. հունվարից սկսած 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում է 2027թ. հուլիսին:
Նախագիծը դեռ պետք է հաստատման ներկայացվի Խորհրդարանում։ Ընդդիմադիր քաղաքական ուժերն արդեն իսկ քննադատությամբ են հանդես եկել, դա հիմնավորելով մտավախությամբ, որ փոփոխության արդյունքում ԶՈՒ թվակազմը կկրճատվի։ Գործադիր իշխանության և իշխող ուժի ներկայացուցիչները, հակառակը, պնդում են, որ այս փոփոխությունը ԶՈՒ կազմի կրճատման չի հանգեցնի։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել