Ելիսեյան պալատում մեկնարկել է «Կամավորների կոալիցիայի» հանդիպումը
4 ՍԵՊ 2025 10:00

Ելիսեյան պալատում մեկնարկել է «Կամավորների կոալիցիայի» հանդիպումը
4 ՍԵՊ 2025 10:00
Ելիսեյան պալատում մեկնարկել է «Կամավորների կոալիցիայի» հանդիպումը։
Արդեն ժամանել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Վիթքոֆը։ Բնականաբար, այնտեղ է նաև տանտերը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ավելի վաղ արված հայտարարությունների համաձայն, հանդիպման գլխավոր թեման վերաբերելու է Ուկրաինային տրվելիք անվտանգության երաշխիքներին։
Ակնկալվում է, որ այլ առաջնորդներ կմիանան տեսակոնֆերանսի ձևաչափով։ Նախատեսված է նաև առանձին զանգ Դոնալդ Թրամփին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել