Տուգանված վարորդներ բարձր երաժշտության համար. ամփոփում
143 վարորդ է տուգանվել՝ բարձր երաժշտության համար․ անցած շաբաթվա ամփոփումը
17 ՆՈՅ 2025 12:31
143 վարորդ է տուգանվել՝ բարձր երաժշտության համար․ անցած շաբաթվա ամփոփումը

143 վարորդ է տուգանվել՝ բարձր երաժշտության համար․ անցած շաբաթվա ամփոփումը

17 ՆՈՅ 2025 12:31
Նոյեմբերի 10-17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4676 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 169 ավտոմեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել են ոչ սթափ 199 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 205 անձ։ 84 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13159 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 306 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել են ոչ սթափ 202 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 395, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 12 անձ։
395 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 869-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 818-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 38 բեռնատար, 170-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 59 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար