Կալանավորվել է Փարաքարի համայնքի ղեկավարի սպանության մեջ մեղադրվողը
29 ՍԵՊ 2025 05:12

Կալանավորվել է Փարաքարի համայնքի ղեկավարի սպանության մեջ մեղադրվողը
29 ՍԵՊ 2025 05:12
Դատարանը կալանավորել է Փարաքար համայնքի ղեկավարի ու նրա ընկերոջ՝ քրեական ոստիկանության աշխատակցի սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Գ. Հարությունյանին։ Քննչական կոմիտեի քննիչը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է։ Այդ մասին հայտնում է «Հետքը»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, իր տան մոտ սպանվել էր Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը, նրա ընկերը՝ Կարեն Աբրահամյանը։ Մեկ անձ ստացել էր հրազենային վիրավորում։
Սեպտեմբերի 28-ին, Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ պարզվել է առերևույթ սպանություն կատարած՝ խմբի անդամ հանդիսացող անձի ինքնությունը, ով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին:
Վերջինս տվել է խոստովանական ցուցմունքներ և մատնանշել հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգի գտնվելու վայրը: Ինքնաձիգը քննիչի կողմից առգրավվել է։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել