Գևորգ Պապոյանը Ճապոնիայում ներկայացրել է ՀՀ ներդրումային դաշտը
8 ՍԵՊ 2025 05:44

Գևորգ Պապոյանը Ճապոնիայում ներկայացրել է ՀՀ ներդրումային դաշտը
8 ՍԵՊ 2025 05:44
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ճապոնիայում անցկացվող «Expo 2025 Osaka, Kansai, Japan» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում մասնակցել է «Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտում. ներդրումային հնարավորություններ և Ճապոնիայի հետ գործարար երկխոսության հեռանկարներ» գործարար համաժողովին։
Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, Պապոյանը համաժողովի ընթացքում ներկայացրել է Հայաստանի տնտեսական տեսլական 2030-ը, տարածաշրջանային ինտեգրմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել է Ճապոնիայի հետ երկկողմ համագործակցության հնարավորություններին։
Իր ելույթում նախարարն ընդգծել է, որ Հայաստանն ունի ռազմավարական բարենպաստ դիրք, տաղանդավոր աշխատուժ ու առաջադեմ տնտեսական տեսլական, և Ճապոնիայի հետ համատեղ Հայաստանը կարող է այս ուժեղ կողմերը վերածել հաջողության պատմության։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել