Պապոյանը և Հենրեհենը քննարկել են համագործակցությունը
Գրանցվել
Գրանցվել
Պապոյանը և Հենրեհենը քննարկել են «Թրամփի ուղին» և «Խաղաղության խաչմերուկը»
12 ՍԵՊ 2025 11:12
Պապոյանը և Հենրեհենը քննարկել են «Թրամփի ուղին» և «Խաղաղության խաչմերուկը»

Պապոյանը և Հենրեհենը քննարկել են «Թրամփի ուղին» և «Խաղաղության խաչմերուկը»

12 ՍԵՊ 2025 11:12
էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ պաշտոնյա Բրենդան Հենրեհենին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։
Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, քննարկվել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության խորացման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել համատեղ աշխատանքը՝ ուղղված տնտեսական կապերի սերտացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը և նոր նախաձեռնությունների խթանմանը։
Անդրադառնալով TRIPP հաղորդակցության ծրագրին ու ենթակառուցվածքներին՝ Գևորգ Պապոյանը շեշտել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է TRIPP հաղորդակցության ծրագրով և առաջարկել է այս նախագծերը զարգացնել PPP ձևաչափով՝ ապահովելով մասնավոր ներդրումների ներգրավում, ինչպես նաև նախաձեռնել ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզի մշակում։
Մտքեր են փոխանակվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ «Խաղաղության խաչմերուկ»-ը ոչ միայն տնտեսական, այլև տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման նախագիծ է, որը կնպաստի տարածաշրջանային համագործակցության խորացմանը և լարվածության նվազեցմանը։
Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը կարևորում է ամերիկյան փորձը և աջակցությունը ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության արդիականացման գործում»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել