Գևորգ Պապոյանը և ՄԱԿ-ի զբոսաշրջությունը
Գրանցվել
Գրանցվել
Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի զբոսաշրջության ներկայացուցչի հետ
22 ՕԳՍ 2025 14:02
Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի զբոսաշրջության ներկայացուցչի հետ

Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի զբոսաշրջության ներկայացուցչի հետ

22 ՕԳՍ 2025 14:02
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 22-ին ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) նորընտիր գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նոյիսին։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլան և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Գևորգ Պապոյանը հույս հայտնել, որ Շեյխա Ալ Նոյիսիի պաշտոնավարման ընթացքում զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և ամրապնդվել։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները, համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել