Սուրեն Պապիկյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանին
9 ՀՈԿ 2025 11:38

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանին
9 ՀՈԿ 2025 11:38
Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։
Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում իր առաքելությունն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով ձեռքբերումներ Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև համագործակցության ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՄԹ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել