Սուրեն Պապիկյանը կարևորել է զորակոչի օրինականության ապահովումը
13 ՆՈՅ 2025 08:25

Սուրեն Պապիկյանը կարևորել է զորակոչի օրինականության ապահովումը
13 ՆՈՅ 2025 08:25
Օրինական, թափանցիկ, պարզեցված համակարգով զորակոչը հասարակության մեջ բանակի նկատմամբ վստահության շեմը բարձրացնելու ամենահուսալի միջոցն է, Խորհրդարանում հայտարարել է Սուրեն Պապիկյանը․ «Արվում է առավելագույնը զորակոչի օրինականությունը երաշխավորելու համար՝ առաջին հերթին հենվելով իրավախախտումներն ու սողանցքները բացառող մեխանիզմների վրա»։
Զուգահեռ՝ պահեստազորային կազմի հետ աշխատանքներն են ակտիվացվում։
«Մեզ համար կարևոր նշանակություն ունեն 25-օրյա վարժական հավաքները։ Այս տարիների կարևոր ձեռքբերում եմ համարում տարածքային պաշտպանության զորքերի ձևավորումն ու վարժական հավաքների կանոնավոր ու պարբերական դառնալը։ Ես համոզմունք ունեմ, որ յուրաքանչյուր պետության պաշտպանունակության գրավականը և նաև աքիլլեսյան գարշապարը պահեստազոր, թիկունքային ապահովում, բանակ գործունակ համակարգի գոյությունն ու բացակայությունն է»,- նշել է Պապիկյանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել